15:34 | 19.08.14 | Նորություններ | 3688

Beeline-ի բաժանորդներն իրենց ծննդյան օրը կստանան 1000 ներցանցային րոպե կամ 1000 ՄԲ Ինտերնետ

Բջջային կապի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդներն իրենց ծննդյան օրն այցելելով Beeline վաճառքի եւ սպասարկման ցանկացած գրասենյակ որպես նվեր կստանան 1000 ներցանցային րոպե կամ 1000 ՄԲ Ինտերնետ։ 

Նվերը ստանալու համար անհրաժեշտ է ծննդյան օրն անձնագրով կամ անձը հաստատող որեւէ փաստաթղթով ներկայանալ Beeline գրասենյակ։ Եթե ծննդյան օրը համընկնում է հանգստյան կամ ոչ աշխատանքային օրերի հետ, եւ գրասենյակը չի աշխատում, ապա բաժանորդը անվճար ՄԲ-երը կամ րոպեները կարող է ստանալ հանգստյան օրերին հաջորդող առաջին օրը: 

«Beeline բաժանորդները մշտապես գտնվում են մեր ուշադրության կենտրոնում, եւ մենք անում ենք հնարավոր ամեն բան նրանց գոհունակությանը եւ բարձր գնահատականին արժանանալու համար։ Ծննդյան տարեդարձի կապակցությամբ մեր առաջարկը պարզ է, հարմար եւ հատուկ մեր բաժանորդների համար»,– նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Հավելենք, որ նվերը ստանալու համար բաժանորդը պետք է հանդիսանա բջջային համարի գրանցված օգտատեր։ Անվճար րոպեները կամ ՄԲ-երը տրամադրվում են 7 օր ժամկետով, իսկ 7-օրյա ժամկետի լրանալուց  հետո չօգտագործված րոպեները եւ ՄԲ-երը զրոյանում են: