18:00 | 14.08.14 | Նորություններ | 705

Կապահովվի ծառայությունների էլ. մատուցման միասնականությունը

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքում լրացում կատարելու օրենքի նախագծին:

Դրա ընդունումը թելադրված է պետական մարմինների կողմից ծառայությունների էլեկտրոնային ձեւով մատուցման եւ այդ ընթացքում էլեկտրոնային  թվային ստորագրության կիրառման տեխնիկական համակարգերի միասնականության, անվտանգության եւ փոխգործակցության ապահովման անհրաժեշտությամբ:

Օրենքի նախագիծը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով: