«Լոկատոր» ընկերությունը App Store-ում ներկայացրել իր նոր՝ Armenian treasures հավելվածը:
Հավելվածի միջոցով կարելի է վիրտուալ շրջագայություն կատարել Տաթեւի վանքում, Ղազանչեցոց եկեղեցում, Գանձասարում, Գառնիում ու Գեղարդում:
Հավելվածը օգտատերերին հնարավորություն է ընձեռում դիտելու հուշակոթողը տարբեր անկյուններից եւ բարձրությունից:
Հավելվածը նախատեսված է iOS պլատֆորմայի համար, համատեղելի է iPad-ի հետ: