16:52 | 18.07.14 | Նորություններ | 6025

    Ռոստելեկոմ-ի ծառայությունները հասանելի են Երեւանի Կենտրոն համայնքում

    Այսուհետ Ռոստելեկոմի ծառայությունները հասանելի են Երեւանի Կենտրոն համայնքում:
     
    Լայնաշերտ Ինտերնետի, IP հեռուստատեսության եւ IP հեռախոսակապի ծառայություններին բաժանորդագրվելու համար բնակիչները կարող են մոտենալ Ռոստելեկոմի վաճառքի եւ սպասարկման սրահներ կամ զանգահարել 060 46 00 00 հեռախոսահամարով:

    Ռոստելեկոմի վաճառքի եւ սպասարկման սրահներն արդեն գործում են Երեւան քաղաքի Աջափնյակ, Էրեբունի, Դավիթաշեն, Ավան, Նոր Նորք, Մալաթիա-Սեբաստիա համայնքներում, ինչպես նաեւ 12 քաղաքներում (Աբովյան, Գյումրի, Աշտարակ, Վանաձոր, Կապան, Արմավիր, Հրազդան, Չարենցավան, Սեւան, Մասիս, Քաջարան):