15:22 | 18.07.14 | Նորություններ | 924

Facebook-ը թեստավորում է «Գնել» կոճակը

Facebook-ը հայտարարել է «Գնել» կոճակի սահմանափակ թեստավորման մեկնարկի մասին: Այս մասին հաղորդվում է սոցկայքի բլոգում:

Lookatme.ru կայքի փոխանցմամբ, նոր ֆունկցիայի միջոցով օգտատերերը հնարավորություն կստանան ձեռք բերել ցանկացած ընկերության ապրանք` առանց էջից դուրս գալու:

Կոճակը կհայտնվի ինչպես կորպորատիվ հաշիվների հաղորդագրությունների, այնպես էլ գովազդային հայտարարությունների մեջ:

Նշվում է, որ այս պահին «Գնել» կոճակը թեստավորում է անցնում ԱՄՆ տարածքում` մի քանի ընկերությունների մասնակցությամբ: Լիարժեք մեկնարկի մասին որոշումը կկայացվի թեստավորման արդյունքների հետազոտությունից հետո:

Սոցկայքի ներկայացուցիչը TechCrunch-ի հետ զրույցում չի բացառել, որ ապագայում Facebook-ը ֆունկցիայի օգտագործման համար կարող է միջնորդավճար գանձել ընկերություններից: