12:32 | 08.07.14 | Նորություններ | 1761

Ucom-ը հանդես է եկել ամառային առաջարկով

Ucom ընկերության բաժանորդներն ամռան ամիսներին կարող են օգտվել ինտերնետային նոր արագություններից:

5Մբ/վ արագությամբ ինտերնետի բաժանորդները կստանան 10Մբ/վ արագություն, 12Մբ/վ-ից օգտվողները՝ 36Մբ/վ, 15Մբ/վ արագությունը կդառնա 60Մբ/վ, իսկ 22Մբ/վ-ը՝ 88Մբ/վ:

«Triple Play Select» փաթեթի բաժանորդները կարող են օգտվել 36Մբ/վ արագությամբ ինտերնետից, «Triple Play Classic» փաթեթի ինտերնետ արագությունը կդառնա 80Մբ/վ, «Triple Play Rock» փաթեթի ինտերնետը՝ 100Մբ/վ, իսկ «Triple Play Jazz» փաթեթի բաժանորդները կստանան 140Մբ/վ ինտերնետ: