17:45 | 07.07.14 | Նորություններ | 3222
ՎիվաՍել-ՄՏՍ-ի տեխնիկական վարչության աշխատակիցների անձնական միջոցների ներդրման արդյունքում հավաքվել է ավելի քան 3,5 մլն դրամ, որն ուղղվել է Արարատյան Հայրապետական թեմի` Վեդի քաղաքի Սբ. Աստվածածին եկեղեցու բակի բարեկարգմանը: Արդյունքում` եկեղեցու տարածքն առանձնացվել է ցանկապատով, տեղադրվել մուտքի դարպաս:
Իր աշխատակիցների նախաձեռնությունը ողջունել եւ որոշակի աջակցություն է տրամադրել նաեւ ընկերության տնօրինությունը:
«Գործունեության առաջին իսկ տարիներից ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարեւոր է համարել հասարակության հանդեպ հարգանքն ու հոգատարության դրսեւորումը: Ուրախ եմ արձանագրել, որ ընկերության ներսում ձեւավորված արժեքային համակարգը խորը արմատներ է գցել նաեւ մեր ընտանիքի անդամներից յուրաքանչյուրի գիտակցության մեջ»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Հավելենք, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցություն է ցուցաբերում նաեւ «Հովեր» երգչախմբին. շուրջ երկու տարվա համագործակցության արդյունքում երգչախումբը հասցրել է մասնակցել միջազգային 4 փառատոնի:
Երգչախմբին ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ 2 տարվա ընթացքում ցուցաբերած աջակցությունը կազմել է ավելի քան 69 մլն դրամ: