17:56 | 25.06.14 | Նորություններ | 3331

ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է «ՄՏՍ կոնեկտ LTE». նոր սակագնային պլաններ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ այսուհետ միանալով «ՄՏՍ կոնեկտ LTE» հետվճարային սակագնային պլաններից մեկին` կարելի է վճարել միայն ֆիքսված ամսավճար եւ օգտվել անսահմանափակ ինտերնետից:

Առնվազն 18 ամսով բաժանորդագրվելու դեպքում «ՄՏՍ կոնեկտ LTE» USB մոդեմը տրամադրվում է անվճար:

«ՄՏՍ կոնեկտ LTE» սակագնային պլանի տարբերակներ



«Ինտերնետ Medium» եւ «Ինտերնետ Large» սակագնային պլանների բաժանորդները միեւնույն ամսավճարի դիմաց կարող են ստանալ նաեւ ամսական 1500 րոպե ներառված ներցանցային խոսելաժամանակ եւ 150 SMS հաղորդագրություն դեպի ՀՀ բջջային ցանցեր ուղարկելու հնարավորություն ընձեռող փաթեթ: