15:17 | 25.06.14 | Նորություններ | 3581
Beeline–ը հայտարարում է «All in 1» (Բոլորը 1–ում) շարժական կապի հետվճարային սակագնային փաթեթների շարքի ընդլայնման մասին` այն համալրվել է նոր «All in 1500» սակագնային փաթեթով։
Միանալով «All in 1500» սակագնային փաթեթին եւ վճարելով ամսական 1500 դրամ՝ Beeline բաժանորդները կարող են 10 000 րոպե խոսել Beeline ցանցի ներսում։ Սակագնային փաթեթով նախատեսված է նաեւ 150 ՄԲ շարժական ինտերնետ եւ 50 SMS հաղորդագրություն դեպի ՀՀ եւ ԼՂՀ բոլոր բջջային ցանցեր։
««All in 1»-ն արդեն իսկ մեծ ժողովրդականություն է վայելում, իսկ շարքի ընդլայնումը ավելի մեծ ընտրության հնարավորություն կընձեռի մեր բաժանորդներին», - ասել է Հայաստանում Beeline–ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«All in 1500» սակագնային փաթեթի բաժանորդները ծառայությունների մնացորդը կարող են ստուգել՝ զանգահարելով 067406 համարին: Փաթեթում ներառված րոպեները սպառելուց հետո դեպի Beeline բջջային ցանց տեղական զանգերի 1 րոպեի արժեքը կկազմի է 5 դր, դեպի այլ ֆիքսված եւ տեղական բջջային զանգեր՝ 30 դրամ, իսկ 1Mb փոխանցված/ստացված տվյալների արժեքը՝ 5 դրամ։