16:49 | 20.06.14 | Նորություններ | 3748

Orange-ի աջակցությամբ հունիսի 21-ին կնշվի Երաժշտության միջազգային տոնը

Շաբաթ օրը՝ հունիսի 21-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան, ՀՀ մշակույթի նախարարության եւ Orange Արմենիա ընկերության աջակցությամբ Երեւանում եւ մարզերում կնշվի Երաժշտության միջազգային տոնը:

Այսպես, Սիրահարների այգում (ժամը 19-ից սկսած) եւ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում (ժամը 15-ից սկսած) կկազմակերպվեն համերգներ, որոնց ընթացքում կենդանի կատարմամբ ելույթ կունենան այնպիսի խմբեր, ինչպիսիք են The Beautified Project, The Band, The Manuscript, The Windrose, առանձին կատարումներով հանդես կգան նաեւ հեղինակ-կատարողները:

Բացի այդ, Հաղթանակի զբոսայգում կկազմակերպի էստրադային համերգ Ջազային արվեստի պետական քոլեջի սաների կատարմամբ, համերգներ կանցկացվեն նաեւ մարզերում:

Գրեթե 10-րդ տարին է, ինչ Երեւանը միացել է աշխարհի 460 քաղաքներին, որոնք այդ օրը իրենց փողոցներում եւ այգիներում հյուրընկալում են հանրության կողմից արդեն սիրված երաժիշտների ու խմբերի: