18:02 | 18.06.14 | Նորություններ | 3807
ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) համագործակցության արդյունքում բացվել է հերթական` 3-րդ ստեղծագործարանը:
Էլեկտրոնային գրատախտակով (smart board), ժամանակակից համակարգիչներով եւ շարժական հատուկ կահույքով հագեցած ստեղծագործարանում սովորելու են Արմավիրի մարզի Վանանդ գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտները:
Այս դպրոցում գործելու են նաեւ կրթության ժամանակակից պահանջներին համապատասխանող գրադարանն ու ռեսուրս կենտրոնը:
«Ուզում եմ հավատալ, որ ստեղծված կրթական միջավայրը կմեծացնի ուսման նկատմամբ աշակերտների հետաքրքրության աստիճանը եւ կտա ցանկալի արդյունք»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Հավելենք, որ Հայաստանի մանուկներ հիմնադրամը Վանանդի միջնակարգ դպրոցում մեկնարկում է նաեւ «Առողջ սնուցում» եւ «Ատամների խնամք» ծրագրերը: Դպրոցում ստեղծվել է ատամների մաքրման կետ եւ կահավորվել է ճաշարանը: Նոր ուսումնական տարում ամեն օր տաք եւ առողջ սնունդ է մատուցվելու տարրական դպրոցի երեխաներին: