17:44 | 17.06.14 | Նորություններ | 3509

Beeline-ը սկսել Նավուր գյուղի ֆիքսված կապի թվայնացման աշխատանքները

Beeline–ը շարունակում է Հայաստանի մարզերում բաժանորդային գծերի թվայնացման աշխատանքները:

Տավուշի մարզի Նավուր համայնքում հունիսի վերջում ընկերությունը կավարտի թվային կայանի տեղակայման եւ գործող բաժանորդային հեռախոսագծերի վերամիացման աշխատանքները։

Համայնքում կիրականացվեն նաեւ սարքավորումների փոխարինման եւ վերազինման աշխատանքներ, ինչը թույլ կտա ապահովել բնակիչներին թվային ֆիքսված կապի եւ լայնաշերտ ինտերնետի բարձրորակ ծառայություններով:

2013թ.–ի դրությամբ Երեւանի ֆիքսված հեռախոսակապի թվայնացման մակարդակը կազմում է 100 տոկոս։ Ընդհանուր առմամբ, հանրապետությունում թվային կայաններին միացված է Beeline ֆիքսված կապի բաժանորդների 86 տոկոսը։