15:53 | 05.06.14 | Նորություններ | 3493

ԱրմենՏել-ը զգալիորեն ընդլայնել է 3G ծածկույթը Հայաստանում

«ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) հայտարարել է Երեւանում եւ Հայաստանի 6 մարզերում GSM բջջային ցանցի եւ 3G ծածկույթի ընդլայնման մասին։

Մասնավորապես, նոր 3G-բազային կայաններ են տեղադրվել Շիրակի մարզի Փանիկ, Գեղարքունիքի մարզի Դրախտիկ, Արարատի մարզի Հովտաշատ, Սյունիքի մարզի Շվանիձոր, Արագածոտնի մարզի Պռոշյան, Կաթնաղբյուր, Կարբի, Արտենի, ինչպես նաեւ Կոտայքի մարզի Առինջ, Աղավնաձոր համայնքներում։

Beeline բջջային կապի ցանցի ծածկույթն ընդլայնվել է նաեւ Երևանում, Գավառում, Ջերմուկում եւ Մարտունիում, ինչպես նաեւ Արարատի մարզի Հովտաշատ եւ Սյունիքի մարզի Շվանիձոր համայնքներում տեղադրված նոր GSM կայանների շնորհիվ:

«Ծառայություններից օգտվելու հարմարավետությունը չի կարող ապահովվել առանց որակյալ ենթակառուցվածքների եւ բջջային ցանցի։ Մենք շարունակաբար բարելավում ենք ցանցի որակը գիտակցելով, որ հենց տեխնիկական բաղադրիչն է հանդիսանում որակյալ ծառայության հիմքը եւ հարմարավետության ապահովումը բաժանորդի համար»,- ասել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Հավելենք, որ 2014թ. մայիսին «ԱրմենՏել» ընկերությունն ընդլայնել է 3G կապի ծածկույթը՝ տեղադրելով բազային կայաններ Արմավիրի եւ Կոտայքի մարզերի Արզնի, Առինջ եւ Բամբակաշատ համայնքներում։

Itel.am-ը նույնպես անդրադարձել է այս թեմային իր հրապարակումներից մեկում: