12:32 | 03.06.14 | Նորություններ | 3793

Beeline ցանց է տեղափոխվել 2881 բաժանորդ

«ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) ամփոփել է շարժական կապի համարների տեղափոխելիության (MNP) ծառայության արդյունքները։

MNP ծառայությունը մեկնարկել է սույն թվականի ապրիլի 1–ին  եւ հնարավորություն է ընձեռում դառնալ Հայաստանում գործող ցանկացած օպերատորի բաժանորդ՝ պահպանելով բջջային հեռախոսահամարը եւ կոդը։

Սկսած ապրիլի 1-ից մինչեւ օրս Beeline ցանց է տեղափոխվել 2881 բաժանորդ։ Ավելին, 7 տասնյակից ավել բաժանորդ օգտվել է համարների տեղափոխելիության ծառայությունից, սակայն կրկին վերադարձել է Beeline ցանց եւ այժմ օգտվում է «ԱրմենՏել» ընկերության ծառայություններից։

«Ինձ համար շատ ուրախալի է այն հանգամանքը, որ Beeline ցանցին միանում են թվով ավելի շատ բաժանորդներ, քան հեռանում են։ «Պարզ, հարմար, Քեզ համար»՝ ահա այն կարգախոսը, որով մենք առաջնորդվում ենք ինչպես սպասարկման, այնպես էլ սակագների եւ ծառայությունների մատուցման ժամանակ։ Ավելին, մենք ոչ միայն փորձում ենք առավելագույնս բավարարել յուրաքանչյուր հաճախորդի պահանջ, այլ անում ենք հնարավոր ամեն ինչ նրան դրական եւ վառ զգացմունքներ պարգեւելու համար։ Այս ամենի վառ օրինակն է այս ֆլեշ մոբը, որին մասնակցում են նաեւ մեր ընկերության աշխատակիցները։ Համոզված եմ, որ տպավորությունները դրական են լինելու, իսկ Beeline-ի բաժանորդների թիվը շարունակելու է միմիայն աճել»,- նշել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: