Այսուհետ բաժանորդագրվելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից առաջարկվող «ՄՏՍ կոնեկտ» անսահմանափակ ինտերնետային սակագնային պլաններից մեկին առնվազն 18 ամսով, կարելի է ստանալ տվյալների փոխանցման մինչեւ 42,2 Մբիթ/վրկ արագություն ապահովող «ՄՏՍ Hay-Fi» մոդեմը՝ հատուկ պայմաններով.
Սակագնային պլան | ՄՏՍ Hay-Fi |
«ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ+» |
անվճար |
«ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» | անվճար |
«ՄՏՍ կոնեկտ ուսանողական» |
3000 դրամ |
«ՄՏՍ կոնեկտ 256» |
5000 դրամ |
Մոդեմն ապահովում է շարժական ինտերնետ եւ թույլ է տալիս կիսել այն ընկերների, ընտանիքի ու գործընկերների հետ:
Գրպանում տեղավորվող «ՄՏՍ Hay-Fi» մոդեմի առավելություններն են.
- ինտերնետի եւ ներքին ցանցի հնարավորություն` մինչեւ 10 սարքի համար;
- պաշտպանված ներքին ցանց եւ ինտերնետ,
- համակարգչից SMS ուղարկելու եւ ստանալու հնարավորություն:
Անժամկետ բաժանորդագրության դեպքում «ՄՏՍ Hay-Fi»-ն արժե 32 000 դրամ:
Հիշեցնենք, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի DC-HSPA+ (մինչև 42.2 Մբիթ/վրկ` ներբեռնման և մինչև 5.76 Մբիթ/վրկ` վերբեռնման համար) ծածկույթն ընդգրկում է Հայաստանի բնակելի տարածքների ավելի քան 87%-ը: