16:39 | 27.05.14 | Նորություններ | 3963

Beeline-ի աջակցությամբ ԵՊՀ–ում բացվել են գրադարան եւ համակարգչային լսարան

ԱրմենՏել ընկերության (Beeline ապրանքանիշ) աջակցությամբ վերանորոգվել, կահավորվել եւ համակարգչային տեխնիկայով են վերազինվել Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի գրադարանը եւ համակարգչային լսարանը։

Մասնավորապես, ԱրմենՏել-ը վերազինել է համակարգչային լսարանը բարձրակարգ ժամանակակից համակարգիչներով, ապահովել ծրագրային աջակցությամբ, մոնտաժել ներքին ցանցը։ Մոտ ապագայում օպտիկական մալուխի միջոցով կտրամադրվի ինտերնետ հասանելիություն:

Տնտեսագիտության ֆակուլտետի գրադարանի եւ համակարգչային լսարանի պաշտոնական բացմանը ներկա էին ԵՊՀ-ի ղեկավար անձնակազմը, «ՎիմպելԿոմ» խմբի կորպորատիվ հաղորդակցության տնօրեն Բոբի Լիչը եւ ԱրմենՏել-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Մեր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաղաքականության մեջ մենք խրախուսում ենք երիտասարդներին հասնելու հաջողության՝ բարձր տեխնոլոգիաների եւ նոր լուծումների օգնությամբ։ Beeline համակարգչային լսարանը հանդիսանում է այս մոտեցման վառ օրինակ»,- ասել է «ՎիմպելԿոմ» խմբի կորպորատիվ հաղորդակցության տնօրեն Բոբի Լիչը։

«Ժամանակակից կրթական գործընթացներն անհնար է արդյունավետ կազմակերպել առանց նոր տեխնոլոգիաների առկայության: Այս համակարգչային լսարանի օգնությամբ մեր մագիստրոսական ծրագրերն առավել արդյունավետ կդասավանդվեն»,- ասել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, տնտեսական գիտությունների  դոկտոր, պրոֆեսոր Հայկ Սարգսյանը: