14:49 | 27.05.14 | Նորություններ | 3540

ՎիվաՍել-ՄՏՍ-ը մասնացել է համաշխարհային պատմամշակութային արժեքների պահպանության օրվան նվիրված միջոցառմանը

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն (FPWC) իր գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Հուշարձանների համաշխարհային հիմնադրամի» (WMF) աջակցությամբ, մասնակցել է Լոռվա մարզի Դսեղ գյուղի Բարձրաքաշ Սբ. Գրիգոր վանքի շրջակայքում կայացած համաշխարհային պատմամշակութային արժեքների պահպանության օրվան նվիրված միջոցառմանը:

Այս տարի, Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի շնորհիվ, Լոռվա մարզի Բարձրաքաշ Սբ. Գրիգոր վանքն ընդգրկվել է «Համաշխարհային հուշարձան դիտարկողի»` համաշխարհային պատմամշակութային արժեքների պահպանության 2014 թվականի ծրագրում` տարիներ շարունակ անտեսված լինելու եւ ավելի մեծ ուշադրության ու պաշտպանության տակ առնվելու պատճառով:

Ծրագիրն իրականացվում է FPWC-ի ամենամյա Երկրի օր քարոզարշավի շրջանակներում: Այն ենթադրում է աղբահավաք, ծառատունկ եւ այլ միջոցառումներ: Ծրագրի նպատակն է այսօրինակ միջոցառումների շնորհիվ Լոռվա մարզի Դսեղ գյուղի Բարձրաքաշ Սբ. Գրիգոր վանքի շրջակայքը դարձնել ավելի գրավիչ թե՛ համայնքի, թե՛ զբոսաշրջիկների համար եւ վերականգնել լքված վանքի գրավչությունը: Աղբահավաքման աշխատանքներին մասնակցել են կամավորներ տարբեր կազմակերպություններից, այդ թվում նաեւ ՎիվաՍել-ՄՏՍ-ից: