09:35 | 26.05.14 | Նորություններ | 3846
2012թ. ԱՄՆ-ում ռուսաստանյան եւ հայաստանյան ծագում ունեցող մի խումբ գործարարների կողմից հիմնադրված Cafe4tune.com սոցիալական ցանցը մի քանի ամիս առաջ գործարկել է Photo4tune բջջային հավելվածը, որն օգտատերերին թույլ է տալիս իրական ժամանակի ռեժիմում կազմել կարեւոր իրադարձությունների եւ միջոցառումների ֆոտոհաշվետվություններ:
Հավելվածի օգնությամբ կարելի է կազմել այն տեղանքի ֆոտո-պատմությունը, որտեղ տվյալ պահին գտնվում է սմարթֆոնի տերը: Photo4tune բջջային հավելվածի մշակման եւ զարգացման բոլոր տեխնիկական աշխատանքները կատարվում են Երեւանում` երիտասարդ մասնագետների կողմից:
Այսօր հավելվածը հասանելի է 9 լեզուներով: Շուտով կգործարկվեն նաեւ ճապոներեն, չինարեն, արաբերեն տարբերակները: Նախատեսվում է ժամանակի ընթացքում լեզուների քանակը հասցնել 40-ի:
Մեդիամաքսը պատմում է Photo4Tune-ի վերջին նորամուծությունների մասին:
Լուսանկարների «անանուն» ռեժիմ
Photo4tune-ը թույլ է տալիս հրապարակել անանուն լուսանկարներ` ապահովելով օգտատիրոջ անվտանգությունը:
Շատ օգտատերեր արժեքավոր լուսանկարներ ունեն, բայց խուսափում են դրանք հրապարակել անվտանգության նկատառումներից ելնելով: Այստեղ օգնության է գալիս Photo4tune-ի «անանուն» ռեժիմը: Այնպես որ, եթե փողոցում ականատես եք եղել վեճի, ֆիքսել եք այն հեռախոսով եւ ցանկանում եք տարածել, կարող եք դա անել այս ծառայության օգնությամբ:
Չատը եւ FireChat-ը
Photo4Tune ունեցող ձեր հեռախոսի մյուս կոնտակտների հետ այսուհետ կունենաք տեքստային եւ ֆոտո տարբերակներով անվճար շփվելու հնարավորություն: Ֆոտոշփումը կարող է իրականացվել ինչպես այդ պահին լուսանկար անելով, այնպես էլ ընտրելով հեռախոսում արդեն առկա լուսանկարներից:
Չատի ծառայության անվտանգությունը հավելվածի ստեղծողները երաշխավորում են:
Մյուս նորամուծություններից է FireChat-ը: Դրա էությունն այն է, որ երբ ինչ որ մեկին հաղորդագրություն կամ լուսանկար ես ուղարկում, նա այն բացելու պահից սկսած ունի ֆիքսված ժամանակ ուղարկվածը կարդալու կամ դիտելու համար: Ժամանակը սպառելու դեպքում տեքստը կամ լուսանկարն անհետանում է: Սա թույլ է տալիս վստահ լինել, որ լուսանկար ուղարկելու պարագայում հասցեատերը չի հասցնի ներբեռնել այն իր հեռախոսի մեջ:
Միջոցառումների (events) դասակարգում
Միջոցառումները (events) դասակարգված են` սկսած քաղաքականությունից մինչեւ քաղաք եւ հավաքույթներ:
Հավելվածը թույլ է տալիս ստեղծել նոր միջոցառում, որը կարող է լինել փակ կամ բաց: Բաց միջոցառումներին կարող են միանալ բոլորը, ծանոթանալ մյուս մասնակիցների հետ եւ նոր մարդիկ հրավիրել: Փակ միջոցառումները տեսնում են միայն տվյալ միջոցառման ստեղծողը եւ նրանք, ովքեր հատուկ հրավեր ունեն:
Պատկերացրեք, որ ինչ որ մեկի ծննդյան տարեդարձն է, եւ նա որոշել է հրավիրել 10 մարդկանց: Բոլոր հրավիրվածները հավաքույթի ընթացքում իրենց կողմից արված լուսանկարները հրապարակում են միջոցառման էջում: Սա հնարավորություն է տալիս համախմբել եւ տեսնել միջոցառման ժամանակ տարբեր մարդկանց կողմից արված բոլոր լուսանկարները:
Ի դեպ, միջոցառումներին կարելի է հրավիրել բոլորին. Photo4Tune հավելվածից օգտվողնորը հեռախոսի վրա push notification են ստանում, իսկ մյուս բոլոր ընկերներին հրավերն ուղարկվում է հավելվածից` sms-ի միջոցով:
Լուսանկարների որոնում մի շարք չափորոշիչներով
Լուսանկարների որոնում կարելի է կատարել ըստ աշխարհագրական դիրքի, լուսանկարների ներբեռնման ժամանակի, դրանց նկարագրության եւ դասակարգման:
Կա տեղանքի որոշման երկու ռեժիմ. եթե հեռախոսն ունի լուսանկարն անելու պահին ձեր գտնվելու վայրը տեղորոշելու ֆունկցիա, ապա այն կցուցադրվի քարտեզի վրա, իսկ եթե ոչ, քարտեզի վրա կնշվի այն վայրը, որտեղ գտնվում եք:
Քարտեզը ցույց է տալիս այն տեղանքը, որտեղ գտնվում եք տվյալ պահին: Քարտեզի վրա նշված բոլոր կետերը, որոնք կտեսնեք հավելվածն օգտագործելիս, ենթադրում են, որ այդ վայրում օգտատերերը հավելվածի օգնությամբ լուսանկարներ են տեղադրել:
Ցանկացած նկար ունի հավանելու, մեկնաբանելու եւ տարածելու հնարավորություն: Նկարները կարելի է տարածել նաեւ սոցցանցերում` հավելվածի միջոցով, ինչպես նաեւ ուղարկել հավելվածի չատի միջոցով:
Ֆոտոխցիկի պատուհանը կարելի է գտնել հավելվածի ցանկացած էջում` անսպասելի իրադարձությունների դեպքում դրանք առանց թանկարժեք վայրկյաններ կորցնելու արագ ֆիքսելու նպատակով:
Photo4Tune-ի մոդերատորներն անընդհատ աշխատում են դրա բովանդակությունը բարելավելու համար. եթե նկատել եք միջոցառում կամ լուսանկար, որը խախտում է օրենքները, կարող եք բողոք ուղարկել (report անել): Մոդերատորները կստանան ձեր բողոքը եւ անհրաժեշտության դեպքում կջնջեն անօրինական կոնտենտը:
Առաջիկայում հավելվածում կավելանան Video Posting-ի, խմբակային չատի, հետեւելու կոճակի, իսկ ավելի ուշ՝ նաեւ լուսանկարների խմբագրման ֆունկցիաները:
Photo4Tune հավելվածը հասանելի է ներբեռնման համար App Store-ում եւ Google Play-ում.
https://itunes.apple.com/us/app/photo4tune/id756741913?mt=8
https://play.google.com/store/apps/details?id=com.photo4tune.navigator