16:28 | 23.05.14 | Նորություններ | 3176

ՎիվաՍել-ՄՏՍ-ն ավելի շահավետ պայմաններ է առաջարկում «ՄՏՍ կոնեկտ»-ի բաժանորդներին

ՎիվաՍել-ՄՏՍ-ի «ՄՏՍ կոնեկտ ուսանողական», «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» եւ  «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ+» ինտերնետային սակագնային պլանների թե ընթացիկ բաժանորդները, եւ թե նրանք, ովքեր նոր կբաժանորդագրվեն այդ սակագնային պլաններից որեւէ մեկին, կստանան փաթեթներով տրամադրվող ծառայություններից օգտվելու առավել լայն հնարավորություններ:
   
Բացի այդ, գիշերային ժամերին՝ 02:00-ից մինչեւ 08:00-ը, «ՄՏՍ կոնեկտ» բոլոր սակագնային պլանների բաժանորդները, այդ թվում նաեւ «ՄՏՍ կոնեկտ 256» սակագնային պլանի բաժանորդները, կարող են օգտվել անվճար անսահմանափակ ինտերնետից:

Հիշեցնենք, որ առնվազն մեկ տարով բաժանորդագրվելու դեպքում «ՄՏՍ կոնեկտ» MF710 USB մոդեմը տրամադրվում է անվճար:

Սակագնային պլանով նախատեսված գերարագ ինտերնետ փաթեթը սպառելուց հետո գիշերային ժամերին ինտերնետի արագությունը համապատասխանում է սակագնային պլանով փաթեթի սպառումից հետո ինտերնետի համար նախատեսված արագությանը:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել ընկերության սպասարկման կենտրոններից որեւէ մեկը: