12:06 | 20.05.14 | Նորություններ | 4383

Հայաստանում ԱրմենՏել-ն ապահովել է 98% ծածկույթ

Հայաստանի տարածքում ԱրմենՏել ընկերությունը  (ապրանքանիշը Beeline) ապահովել է բջջային կապի ծածկույթը 98%-ով։

Այս մասին Մեդիամաքս-ի հարցմանն ի պատասխան ասել է ԱրմենՏել-ի հասարակայնության հետ կապերի ծառայություն ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Տաթեւ Այրումյանը:

«Եթե հաշվի առնենք նաեւ CDMA ծառայությունն, ապա կարող ենք ասել, որ մեր կողմից մատուցված ծառայությունները հասանելի են ամենուրեք՝ բացի անմարդաբնակ բնակավայրերից», - ասել է նա:

Տաթեւ Այրումյանը նշել է, որ ԱրմենՏել-ը շարունակաբար ներդրումներ է անում ենթակառուցվածքների արդիականացման համար։

Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման համաձայն, օպերատորներն իրենց կայքերում պետք է տեղեկատվություն հրապարակեն այն մասին, թե որ բնակավայրերում է առկա իրենց կողմից մատուցվող ծառայությունը՝ նշելով օգտագործվող տեխնոլոգիաները: Նույնը վերաբերում է նաեւ այն բնակավայրերի ցանկին, որտեղ բացակայում է բջջային կապի ծածկույթը:

Տաթեւ Այրումյանը տեղեկացրել է, որ «այժմ աշխատանքներ է տարվում ցուցակը ամբողջականացնելու համար եւ շուտով համապատասխան տեղեկատվությունը կհրապարակվի ընկերության կայքում»։