15:11 | 12.05.14 | Նորություններ | 1075

    Մայիսի 30-ին Երեւանում կկայանա Mobile App Expo 2014-ը

    Մայիսի 30-ին Երեւանի Սիրահարների այգում տեղի կունենա Մոբայլ հավելվածների ցուցահանդես՝ Mobile App Expo 2014-ը:

    Ցուցահանդեսը կհյուրընկալի շուրջ 50 ընկերությունների, որոնք կներկայանան «խելացի հեռախոսների եւ սարքերի» համար իրենց մշակած խաղերով, բիզնես, կրթական, ժամանցային եւ սոցիալական ծրագրերով:

    Ցուցահանդեսի շրջանակում կկազմակերպվեն մի շարք միջոցառումներ՝ «Մոբայլ հավելվածների աքսելերացիայի ճամբար» (Mobile App Acceleration Camp:MAAC), որի ընթացքում տարածաշրջանի սկսնակ ընկերությունները կաշխատեն փորձագետների հետ WindowsPhone հենքով նորարար հավելվածների գաղափարների վրա:

    Լավագույնները AppCampus ծրագրի կողմից կստանան ֆինանսավորում:

    Մայիսի 31-ին սկսնակ ընկերությունները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց գաղափարները Imperious Group ռուսական եւ Granatus Ventures առաջին հայկական վենչուրային հիմնադրամներին, Մեդիամաքս-ին հայտնել են mLab-ում:

    Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել info@mlab.am հասցեով, կամ զանգահարել  060 509876 հեռախոսահամարով: