13:36 | 08.05.14 | Նորություններ | 3130

ԱրմենՏել-ը տոնական ակցիա կանցկացնի Հաղթանակի զբոսայգում

«ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) շնորհավորել է Հայրենական Մեծ Պատերազմի եւ Արցախյան ազատագրական պայքարի բոլոր վետերաններին Հաղթանակի օրվա առթիվ եւ հայտարարել «Զանգ զինակցին» տոնական ակցիայի անցկացման մասին:

Մայիսի 9-ին Հաղթանակի զբոսայգում ԱրմենՏել-ի ներկայացուցիչները կշնորհավորեն վետերաններին եւ կառաջարկեն զանգահարել իրենց զինակիցներին, նրանց ընտանիքների անդամներին՝ շնորհավորելու Հաղթանակի տոնի առթիվ:

Ակցիայի շրջանակում մինչեւ ժամը 15-ը վետերանները հնարավորություն կունենան զանգահարել իրենց մարտական ընկերներին, հարազատներին եւ մտերիմներին աշխարհի ցանկացած երկիր:

«Մենք շնորհավորում ենք բոլոր վետերաններին այս լուսավոր եւ հաղթական տոնի կապակցությամբ: «Զանգ զինակցին» տոնական ակցիայի անցկացումը մեր ընկերության համար դարձել է բարի ավանդույթ, եւ շատ հաճելի է, որ այդ օրը յուրաքանչյուր վետերան կարող է հիշել հաղթանակները, կիսվել ուրախությամբ եւ շնորհավորել ընկերներին, նույնիսկ եթե նրանց բաժանում են հազարավոր կիլոմետրեր»,- ասել է «ԱրմենՏել» ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայություն ղեկավարի ժ.պ. Տաթեւ Այրումյանը: