Մայիսի 1-ից 9-ն ընկած ժամանակահատվածում Ռոստելեկոմ-ի  հեռուստատեսության (“Հիբրիդ Թիվի”) բոլոր բաժանորդները, անկախ սակագնային փաթեթից, հնարավորություն ունեն անվճար դիտելու ծառայության շրջանակներում տրամադրվող բոլոր հեռուստաալիքները:

Ինչպես հաղորդում է ընկերության լրատվական ծառայությունը, նշված ժամանակահատվածում փաթեթից դուրս գործող հեռուստաալիքները մեխանիկորեն եւ անվճար հասանելի են ալիքների ցանկում: