14:55 | 07.05.14 | Նորություններ | 2014
«ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) տեղեկացրել է, որ բջջային կապի այլ օպերատորների հետ միասին իր շարժական կապի ծածկույթի սահմաններում անվճար ապահովում է իր եւ այլ օպերատորների բաժանորդների հասանելիությունն արտակարգ պատահարների արագ արձագանքման «911» եւ «112» ծառայություններին:
«Երբ խոսքը վերաբերում է մարդկային կյանքին կամ անվտանգության ապահովմանը, մենք պատրաստ ենք ապահովել անվճար հասանելիություն արտակարգ պատահարների արագ արձագանքման «911» եւ «112» կարճ հեռախոսահամարներին, անկախ այն հանգամանքից, թե որ օպերատորի բաժանորդին անհրաժեշտ է տվյալ ծառայությունը»,- ասել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Հայաստանի տարածքում «ԱրմենՏել» ընկերությունը ապահովում է 98% բջջային կապի ծածկույթ։