16:31 | 30.04.14 | Նորություններ | 3415

Լրացել է Հայաստանում Orange Հիմնադրամի գործունեության երրորդ տարին

Լրացել Հայաստանում Orange Հիմնադրամի գործունեության երրորդ տարին:

Հիմնադրամն աջակցում է բարեգործական ծրագրերի իրականացմանը երեք հիմնական ոլորտներում՝ կրթություն, առողջապահություն եւ համայնքային զարգացում:

«Լինելով հայաստանյան հասարակության լիարժեք անդամ՝ հեռահաղորդակցության ծառայությունները հասարակության լայն զանգվածներին հասանելի դարձնելուց բացի, մեր նպատակն է նաեւ աջակցել ու նպաստել հասարակության սոցիալական զարգացմանը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր գործընկերներին, ում հետ այս 3 տարիների ընթացքում համատեղ իրականացրել ենք բազմաթիվ ծրագրեր, ինչպես նաեւ Orange-ի բաժանորդներին, ովքեր օգնել են մեզ SMS բարեգործական ծրագրին իրենց մասնակցությամբ՝ ապացուցելով, որ միասին կարող ենք ավելին», - ասել է Orange Հիմնադրամի Խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:

Գործունեության երրորդ տարեդարձի կապակցությամբ գործարկվել է Հիմնադրամի նոր պաշտոնական կայքը` http://foundation.orangearmenia.am, որտեղ կարելի է տեղեկատվություն գտնել Հիմնադրամի նախաձեռնություններին մասնակից դառնալու վերաբերյալ, ինչպես նաեւ տեսնել իրականացված նախագծերի արդյունքները: