14:58 | 30.04.14 | Նորություններ | 3662

Գործարկվել են Beeline շարժական ինտերնետի նոր սակագնային փաթեթներ

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) գործարկել է «Drive 5» եւ «Drive 15» շարժական ինտերնետի անսահմանափակ նոր սակագնային փաթեթները։

«Drive 5»  եւ «Drive 15» սակագնային փաթեթներով 4500 եւ 7000 դրամ ամսական վճարի դիմաց նախատեսված է համապատասխանաբար 5 եւ 15 ԳԲ ինտերնետ առանց արագության սահմանափակման։

Ինտերնետի ծավալը սպառելուց հետո արագությունը կկազմի մինչեւ 512 Կբ/վ։

6 ամիս ժամանակահատվածով պայմանագիր կնքելու դեպքում հաճախորդին կտրամադրվի USB-մոդեմ (Alcatel X300D), որի արժեքը կկազմի 100 դրամ։ Նոր սակագնային փաթեթներին անցումը բաց է, իսկ միացումն՝ անվճար։

«Beeline «Drive 5» եւ «Drive 15» նոր շարժական ինտերնետի անսահմանափակ սակագնային փաթեթները հնարավորություն են տալիս մեր հաճախորդներին խնայել, ինչպես նաեւ ավելի ցածր արժեքի դիմաց ստանալ բարձր արագությամբ ինտերնետի ծավալ։ Առաջարկն ուղղված է դյուրակիր համակարգիչներից օգտվողներին եւ նույնիսկ գերարագ ինտերնետի ծավալն օգտագործելուց հետո, մեր հաճախորդները կստանան ընդունելի արագություն, որը կդարձնի ամենօրյա աշխատանքը ինտերնետում հեշտ եւ հաճելի»,- նշեց «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Drive 5» եւ «Drive 15» սակագնային փաթեթները կգործեն մինչեւ 2014թ–ի օգոստոսի 1–ը։