13:52 | 09.04.14 | Նորություններ | 3814

ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Ալո մենք» եւ «ԵՍ» բաժանորդները կարող են անսահմանափակ զանգել ցանցի ներսում

ՎիվաՍել-ՄՏՍ-ը «Ալո մենք» եւ «ԵՍ» սակագնային պլանների բաժանորդներին առաջարկում է ցանցի ներսում անսահմանափակ ներցանցային զանգեր կատարելու նոր հնարավորություն:

Դրա համար անհրաժեշտ է ակտիվացնել «Super 0 օրական» ծառայությունը՝ ուղարկելով *024# հրահանգը: Ծառայության ակտիվացման արժեքը կազմում է 150 դրամ:

Ծառայության գործողության ժամկետը լրանալուց հետո, բաժանորդի հաշվին բավարար գումար լինելու դեպքում, ծառայությունն ավտոմատ երկարացվում է:

Ավտոմատ երկարացումը կասեցնելու համար անհրաժեշտ է ուղարկել *024*0# հրահանգը:

«Ալո մենք» սակագնային պլանի բաժանորդները նույնպես կարող են ակտիվացնել «Super 0» ծառայությունը 30 օր ժամկետով եւ կատարել անսահմանափակ ներցանցային զանգեր ու ուղարկել ներցանցային SMS հաղորդագրություններ: