11:32 | 01.04.14 | Նորություններ | 1258

MobiDram-ի բաժանորդները կարող են ՃՈ տուգանքները վճարել sms-ի միջոցով

«ՆԻԿԻՏԱ ՄՈԲԱՅԼ Արմենիա» ընկերությունը, MobiDram վճարահաշվարկային համակարգը եւ DriveTech ընկերությունը վճարովի կայանատեղերից օգտվողներին առաջարկում ճանապարհային ոստիկանության կողմից վարորդների նկատմամբ հաշվարկվող տուգանքները վճարել sms-հաղորդագրությունների միջոցով:

Նոր համակարգից օգտվելու հնարավորություն ունեն MobiDram համակարգի օգտատերերը եւ www.4car.am կայքում գրանցվողները:

Գրանցվելով կայքում, օգտատերը կարող է տվյալներ ստանալ` ճանապարհային ոստիկանության կողմից իր հանդեպ կիրառված պատժամիջոցների մասին:

Օգտատերը կայքի իր անձնական աշխատասենյակում գտնում է sms-ծանուցում` երթեւեկության կանոնները խախտելու համար տուգանքի վճար հատուցելու անհրաժեշտության մասին: Վճարում կատարելու համար 1009 կարճ համարին են ուղարկվում PAY բառը եւ Ոստիկանության կողմից ձեւակերպված տուգանքի 10-նիշանոց pin-կոդը:  Վճարվելիք գումարն ավտոմատ կերպով  դուրս է գրվում  MօbiDram համակարգի օգտատիրոջ առկա հաշվից ու փոխանցվում է ՀՀ Ոստիկանության համապատասխան տարածաշրջանային բաժանմունքի հաշվին:

Նույն մեխանիզմով հնարավոր է վճարել նաեւ կայանատեղի ծառայությունից օգտվելու համար` շաբաթական, ամսական եւ տարեկան հաշվարկով: