17:10 | 31.03.14 | Նորություններ | 4313

Հայտնի են «Orange Գրքի մրցանակ 2013» մրցույթի հաղթողները

Ամփոփվել են «Orange Գրքի մրցանակ 2013» գրքի մրցույթի արդյունքներն ու հայտարարվել են հաղթողների անունները:

Նրանք են՝

Պատմվածք. Նարինե Կռոյան «Ցեցի դեղը»;

Վեպ/վիպակ. Արտյոմ Գրիգորյան, «Դիսպերսիա»;

Բանաստեղծական շարք. Սիլվա Հովհաննիսյան, «Նկարում եմ»;

Ժողովրդական ընտրություն. Գայանե Ենգոյան, «Այբուբենը մեր այգում»:

Orange-ը կֆինանսավորի յուրաքանչյուր անվանակարգում հաղթող ճանաչված ստեղծագործության հրատարակումը:

Հաղթող ստեղծագործությունների հեղինակները՝ բացառությամբ «Ժողովրդական ընտրություն» մրցանակին արժանացած մասնակցից, կստանան նաև դրամական պարգև՝ 300 000 ՀՀ դրամի չափով:

««Orange Գրքի մրցանակ» գրքի մրցույթն անցկացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ և ուրախ եմ տեսնել, որ այն Հայաստանում դարձել է կարևոր մշակութային իրադարձություն: Առանձնապես հետաքրքիր էր նկատել, որ «Orange Գրքի մրցանակ»-ը լայն ճանաչվածություն է ձեռք բերում ոչ միայն Երևանի, այլև մարզերի բնակիչների շրջանում. առաջադրված հավակնորդների գրեթե կեսը մարզերից են», - ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը: