15:10 | 31.03.14 | Նորություններ | 3091

Beeline-ը հայտարարում է նոր ֆոտոմրցույթի անցկացման մասին

«ԱրմենՏել»  ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Facebook սոցիալական ցանցում` Beeline Armenia պաշտոնական էջում «Այս գարնան ամենագեղեցիկ ակնթարթը» ֆոտոմրցույթի անցկացման մասին:

Մրցույթի գլխավոր հաղթողները կպարգեւատրվեն Nokia Lumia 720  հեռախոսով, իսկ եզրափակիչ փուլ անցած եւս երկու մասնակից կարժանան խրախուսական մրցանակների:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լուսանկարել հետաքրքիր եւ ուշագրավ ակնթարթներ նվիրված այս գարնանը, մինչեւ ապրիլի 15-ը ժամը 24:00-ն ներառյալ ուղարկել լուսանկարը pr@beeline.am հասցեին:

Մրցույթի պայմաններին համապատասխանող լուսանկարները մեկ ամբողջական ալբոմով հատուկ հավելվածի օգնությամբ ապրիլի 16-ին կհրապարակվեն Facebook ցանցի Beeline Armenia էջում:

Հայտարարված մրցույթում կհաղթի երկու մասնակից. առաջին հաղթող լուսանկարը համարվում է այն, որը կհավաքի առավելագույն թվով քվե, իսկ երկրորդը կընտրի լուսանկարիչներից եւ ոլորտի մասնագետներից կազմված հանձնաժողովը։

«Մասնակցեք այս գեղեցիկ գարնանային մրցույթին, ցուցաբերեք ստեղծագործ եւ յուրահատուկ մոտեցում, կիսվեք մեզ հետ ձեր գարուններով, իսկ մենք կօգնենք կյանքը ավելի լավը դարձնել», - ասել է «ԱրմենՏել»  ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Մրցույթը կավարտվի ապրիլի 28–ին: Նույն օրը հաղթողների անունները եւ արդյունքները կտեղադրվեն Beeline Armenia-ի ֆեյսբուքյան էջում  https://www.facebook.com/beeline.am հասցեով: