13:59 | 31.03.14 | Նորություններ | 3102

Հայաստանում այլեւս չկա բնակավայր, որտեղ չկա բջջային կապ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյանն այսօր ասել է, որ Հայաստանում այլեւս չկա որեւէ բնակավայր, որտեղ բացակայում է բջջային կապի ծածկույթը:

Նրա խոսքով, Հայաստանի տարածքի 68%-ում առկա են 3 օպերատորների ծառայությունները, 23%-ում՝ 2 օպերատորները, 8,5%-ում գործում է միայն մեկը:

«Հասկանալի է, որ ծածկույթի ապահովումը մեծ ներդրումներ է պահանջում ընկերություններից», - ասել է Սամվել Արաբաջյանը՝ նշելով, որ օպերատորները շարունակում են իրենց աշխատանքներն այս ուղղությամբ:

Նա տեղեկացրել է, որ մշակվում է որոշման նախագիծ, որի համաձայն օպերատորներն իրենց կայքերում պետք է տեղեկատվություն հրապարակեն այն մասին, թե ո՞ր բնակավայրերում է առկա իրենց կողմից մատուցվող ծառայությունը՝ նշելով օգտագործվող տեխնոլոգիաները: Օպերատորը պետք է նաեւ նշի այն բնակավայրերը, որտեղ բջջային կապի ծածկույթ չունի: