12:47 | 31.03.14 | Նորություններ | 3927

    Բեւեռ-ը կներկայացնի իր լուծումները դեղագործական բիզնեսի կառավարման ոլորտում

    Սպրիլի 4-ին Բեւեռ ընկերությունը կանցկացնի հերթական սեմինարը, որի ընթացքում կներկայացվեն ընկերության լուծումները դեղագործական ընկերությունների բիզնեսի արդյունավետության կառավարման բնագավառում:

    Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ընկերությունում, «Bever CRM Pharm՝ դեղագործական ընկերությունների բիզնեսի արդյունավետության կառավարման համակարգ» թեմայով սեմինարին կներկայացվեն Բեւեռ-ի լուծումները, որոնք կառուցված են Microsoft Dynamics CRM հարթակի հիման վրա:

    Bever CRM Pharm-ն իրենից ներկայացնում է միասնական ինտեգրված համակարգ, որը նախատեսված է դեղագործական ընկերությունների աշխատանքների արդյունավետ կազմակերպման համար:

    Համակարգը կառուցված է Microsoft Dynamics CRM հարթակի հիման վրա եւ ունի հետեւյալ հիմնական գործառույթները.

    - բժշկական ներկայացուցիչների կառավարում (field force management);
     
    - տվյալների օրացուցային պլանավորում եւ արտապատկերում;

    - բժշկական ներկայացուցիչների այցերի պլանավորում եւ բյուջետավորում;   

    - բժիշկների արձագանքների եւ այցերի հաշվետվությունների մշակում;

    - բժշկական ներկայացուցիչների աշխատանքի արդյունավետության  գնահատում:

    Սեմինարի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ: