15:25 | 14.03.14 | Նորություններ | 3620
Մարտի 14-ին Նորք-Մարաշ համայնքի թիվ 157 հիմնական դպրոցում Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը եւ դպրոցի տնօրեն Նարինե Միրզոյանը հանդիսավոր բացեցին ընկերության կողմից վերանորոգված եւ կահավորված համակարգչային դասարանը:
Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը իր խոսքում նշեց, որ համակարգչային դասարանի վերանորոգումն ու կահավորումը իրականացվել է գլխավորապես այն նպատակով, որ աշակերտներին հնարավորություն տրվի ստացած գիտելիքների միջոցով նպաստել Հայաստանի զարգացմանն ու առաջընթացին:
«Հուսով եմ, որ դպրոցի ուսուցիչները ճիշտ կուղղորդեն երեխաներին՝ համակարգչային դասարանն ինքնազարգացման եւ հայրենիքի առաջխաղացման նպատակով օգտագործելու համար»,- նշել է Հայկ Եսայանը:
Սա Յուքոմի վերանորոգած եւ վերազինած թվով 8-րդ համակարգչային դասարանն է Երեւան քաղաքում: Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանի եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի միջեւ կնքված «Համաձայնության հուշագրի» համաձայն՝ Ucom ընկերությունը պատրաստակամություն է հայտնել վերանորոգել 15 երեւանյան դպրոցների համակարգչային սենյակները: