14:42 | 11.03.14 | Նորություններ | 3326

    ԱրմենՏել-ը եւ Բրիտանական խորհուրդը ներկայացնում են Բրիտանական ֆիլմերի փառատոնը մարզերում

    ԱրմենՏել ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) եւ Բրիտանական խորհուրդը հայտարարում են Հայաստանի մարզերում Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնի մեկնարկի մասին:

    2013 թվականի մարտ ամսվա ընթացքում Գավառի, Գորիսի եւ Գյումրիի բնակիչները կարող են ծանոթանալ բրիտանացի կինոգործիչների վերջին տարիների լավագույն աշխատանքների հետ:

    «ԱրմենՏել» ընկերության սոցիալական պատասխանատվության հիմնական նպատակն է իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք կնպաստեն մարզերի հավասարաչափ զարգացմանը եւ կդարձնեն կյանքն ավելի լավը»,- ասել է ԱրմենՏել ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

    Մարտի 5-ից 7-ը ֆիլմերը ցուցադրվել են Գավառում, մարտի 10-ից ցուցադրությունների շարքն սկսվել է արդեն Գորիսում: Փառատոնի վերջին կանգառը կլինի Գյումրիում, ուր ֆիլմերը կցուցադրվեն մարտի 14-ից 16-ը: Բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է: