13:43 | 11.03.14 | Նորություններ | 4435
Orange Armenia ընկերությունն այսօր սկսել է իրազեկման արշավ շարժական կապի համարների տեղափոխելիության համակարգի (Mobile Number Portability-MNP) վերաբերյալ:
Օrange Armenia գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերն այսօր նշել է, որ ապրիլի 1-ից գործարկվող համակարգը հնարավորություն կտա անվճար, հեշտ եւ պարզ «ազատության ընտրության» կատարել:
«Սա կարելի է հեղափոխություն համարել Հայաստանի շարժական շուկայում», - ասել է նա:
Orange-ի իրազեկման արշավի շրջանակներում ստեղծել է www.1qayl.am վեբ-կայքը եւ բացվել 055 000222 թեժ գիծը:
Orange Armenia բրենդի եւ հաղորդակցության գծով տնօրեն Արամ Մկրտչյանը տեղեկացրել է, որ այն բաժանորդները, ովքեր որոշում կկայացնեն իրենց համարները տեղափոխել Orange-ի ցանց, կարող են նախապես գրանցվել կայքում եւ գրանցված յուրաքանչյուր 1000-րդ բաժանորդ հնարավորություն կունենա նվեր ստանալ iPhone 5C Orange-ից: