10:23 | 06.03.14 | Նորություններ | 3355

ՎիվաՍել-ՄՏՍ-ն ունի ավելի քան 200 4G բազային կայաններ

ՎիվաՍել-ՄՏՍ-ն ունի ամենաընդարձակ ցանցը Հայաստանում, որը ներառում է ավելի քանի 1060 3G եւ 200 4G բազային կայաններ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին Վանաձորում կայացած 4G /LTE ցանցի թողարկման ժամանակ ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը

«42,2 Մբիթ/վրկ արագությամբ ցանցը հասանելի է Հայաստանի 615 բնակավայրերում եւ 48 քաղաքներում:  2005 թվականից առ այսօր ցանցի կառուցման, զարգացման եւ արդիականացման համար ներդրվել է ավելի քան $ 500 միլիոն»,-ասել է նա:

Ներկայումս 4G /LTE ցանցը հասանելի է Երեւանում, Դիլիջանում, Վանաձորում, Ծաղկաձորում եւ Գյումրիում՝ ապահովելով մինչեւ 150 Մբիթ/վրկ արագություն:

Ռալֆ Յիրիկյանի փոխանցմամբ, 2005-ից մինչ օրս ընկերությունը կատարել է ավելի քան 20 մլրդ ՀՀ դրամի սոցիալական եւ 169 միլիարդ դրամի կապիտալ ներդրումներ:

Վճարված հարկերի ծավալը նշված ժամանակահատվածում կազմել է 157 միլիարդ ՀՀ դրամ: