17:30 | 26.02.14 | Նորություններ | 3097
Այսօր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆեյսբուքյան էջում կայացած «Սիրո լավագույն խոստովանություն» մրցույթի հաղթողներին է հանձնել MTS Ego սմարթֆոններ:
Հաղթողներ` Արմինե Մամյանը, Քրիստինե Վարդանյանը եւ Արտավազդ Սաղաթելյանը ստացել են երկուական MTS Ego սմարթֆոն՝ իրենց եւ իրենց սիրելիների համար:
Ըստ կանոնների, ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆեյսբուքյան էջում մրցույթի հայտարարության տակ պարզապես անհրաժեշտ էր թողնել սիրո գեղեցիկ խոստովանություն՝ մեկնաբանության տեսքով: Հաղթող էր ճանաչվում այն խոստովանությունը, որը կհավաքեր ամենամեծ թվով «like» փետրվարի 12-ից (ժ.12:00) -18ը (ժ.12:00) ընկած ժամանակահատվածում:
Արդյունքում, «Սիրո լավագույն խոստովանություն» մրցույթի հաղթող է ճանաչվել Արմինե Մամյանը (1125 «like»): Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ մրցույթի արդյունքներով հաղթողից բացի եւս 2 մասնակիցներ` Քրիստինե Վարդանյանը (1059 «like») եւ Արտավազդ Սաղաթելյանը (917 «like»), իրենց «like»-երի քանակով զբաղեցրել են ակնհայտ առաջատար դիրք, ՎիվաՍել-ՄՏՍ-ը որոշել է նշված մասնակիցներին եւ նրանց սիրելիներին եւս նվիրել MTS Ego սմարթֆոն:
Մրցույթի մասնակիցների խոստովանությունները կարող եք գտնել ընկերության ֆեյսբուքյան էջում: