15:11 | 24.02.14 | Նորություններ | 3390

ԱրմենՏել-ը հայտնել է հաշվեկշռի լիցքավորման վավերականության ժամկետի վերացման մասին

ԱրմենՏել ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է հաշվեկշռի լիցքավորման վավերականության ժամկետի վերացման մասին Beeline կանխավճարային համակարգի բաժանորդների համար։

Այսուհետ, շարժական հեռախոսի հաշվեկշռը ցանկացած չափով եւ ցանկացած եղանակով լիցքավորելու դեպքում (օրինակ՝ «Հաշվեկշռի փոխանցում», վճարման քարտերի կամ վճարումների ընդունման տերմինալների օգնությամբ), բաժանորդը կարող է օգտագործել բջջային հաշվեկշռին կուտակված միջոցները բաժանորդի պայմանագրի գործունեության ողջ ընթացքում։

«Մենք որոշում ենք կայացրել վերացնել շարժական կապի հաշվեկշռի լիցքավորման վավերականության ժամկետը բջջային կապի ծառայություններն էլ ավելի պարզ եւ հարմար դարձնելու նպատակով», - նշել է ԱրմենՏել ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

90 օրվա ընթացքում հաշվեկշռի լիցքավորման բացակայության կամ վճարովի ծառայությունները չօգտագործելու դեպքում, բաժանորդին հասանելի կլինեն միայն մուտքային զանգեր եւ հաղորդագրություններ, այս դեպքում կուտակված գումարը կմնա հաշվեկշռին, իսկ եւս 90 օր անցնելու դեպքում ծառայությունների տրամադրման պայմանագիրը խզվում է: