09:49 | 20.02.14 | Նորություններ | 2654

    Facebook-ը կգնի WhatsApp-ը $16 միլիարդով

    Facebook-ը $16 միլիարդ կվճարի WhatsApp մեսենջերի համար:

    Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, այս մասին վկայում են սոցիալական ցանցի կողմից ԱՄՆ-ի արժեթղթերի հանձնաժողով ուղարկված փաստաթղթերը:
      
    Facebook-ը վճարումը կիրականացնի բաժնետոմսերով եւ դրամական միջոցներով:
     
    WhatsApp-ը օգտագործվում է 100-ից ավել երկրներում, ամսական ծառայությունից օգտվում է 400 մլն մարդ:
     
    2012 թվականին Facebook-ը ձեռք էր բերել Instagram-ը` «ընդամենը» $1 միլիարդով:
     
    Մեդիամաքս-ը հաղորդում է, որ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն ասել է, որ WhatsApp-ը շարունակելու է գործել ինքնուրույն՝ Facebook-ի կազմում:
     
    «Առաջիկա տարիներին մենք ջանքեր կգործադրենք՝ օգնելով WhatsApp-ը միացնել ողջ աշխարհը», - ասվում է Ցուկերբերգի հայտարարության մեջ: