13:15 | 13.02.14 | Նորություններ | 4653

ՎիվաՍել-ՄՏՍ-ը անակնկալ է մատուցել ՄոբիԴրամի հաճախորդներին

ՎիվաՍել-ՄՏՍ-ը խաղարկություն է կազմակերպել  իր դուստր ընկերության` ՄոբիԴրամի հաճախորդների համար: Նախորդ տարվա դեկտեմբերի 23-ից մինչեւ ընթացիկ տարվա փետրվարի 9-ը ՄոբիԴրամում գրանցված եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ծառայություների դիմաց առնվազն մեկ անգամ էլեկտրոնային վճարում կատարած հաճախորդներից 7-ը ստացել են Google Nexus S սմարթֆոն:

7 սմարթֆոն` 7 շաբաթվա ընթացքում: Խաղարկությունը կազմակերպվել է համակարգչային ծրագրով: Խաղարկվել են ՄոբիԴրամի հաճախորդների 12 նիշանոց հաշվեհամարները, ինչը նշանակում է, որ մասնակիցները կարող էին լինել ոչ միայն ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդներ:  Համակարգչային ծրագիրը հաղթողներին ընտրել է ներբեռնված տվյալների բազայից` պատահականության սկզբունքով: Հաղթող յուրաքանչյուր հաշվեհամար խաղարկությանը մասնակցել է մեկ անգամ` կրկնակի շահումները բացառելու սկզբունքով:

Ավելի քան մեկ տարի Հայաստանի տնտեսության մեջ գործող ՄոբիԴրամը նպաստում է երկրի ֆինանսական շուկայի զարգացմանը`առաջարկելով բջջային հեռախոսով էլեկտրոնային վճարումներ կատարելու ծառայությունների լայն շրջանակ: Մասնավորապես`ակնթարթային դրամական փոխանցումներ, բանկային փոխանցումներ, վարկերի մարում, տարատեսակ առցանց ծառայությունների եւ ապրանքների դիմաց վճարումներ, կոմունալ եւ պետական բյուջե ուղղված վճարումներ եւ այլն:

«Տեխնիկայի հնարավորությունները կարիքներին ծառայեցնելու մոտեցումը վաղուց գործում է  ամբողջ աշխարհում: Բջջային հեռախոսը տալիս է այդ հնարավորությունը: Այն հրաշալի միջոց է հաղորդակցվելու եւ ֆինանսական հրաշալի գործիք` ժամանակը գնահատողի  համար: ՄոբիԴրամն իր ծառայությունների փաթեթով թույլ է տալիս ակնթարթային դրամական փոխանցումներ կատարել օրվա ցանկացած պահին, ցանկացած վայրում, առանց լրացուցիչ ջանքեր գործադրելու: Էլեկտրոնային այս յուրօրինակ դրամապանակը հուսալի գործընկեր է եւ երկրում, եւ դրա սահմաններից դուրս»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: