13:03 | 13.02.14 | Նորություններ | 1028

Վանաձորում էլ տեխնոպարկ կստեղծվի

ՀՀ կառավարությունն այսօր որոշել է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի ստեղծման նպատակով ՀՀ պետական ճարտարագիտական համալսարանից (Պոլիտեխնիկ) վերցնել անհատույց օգտագործման իրավունքով Վանաձոր քաղաքում նրան ամրացված գտնվող մասնաշենքի եռահարկ կառույցը:
 
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը տեղեկացրել է, որ Վանաձորի տեխնոպարկում կգործի 2 գիտահետազոտական կենտրոն եւ 20-ից ավել ընկերություններ:

Շենքի հիմնանորոգման աշխատանքների ավարտից հետո Վանաձորի տեխնոպարկը Գյումրու տեխնոպարկի օրինակով կծառայի որպես ինկուբացիոն կենտրոն ինչպես արդեն գոյություն ունեցող, այնպես էլ նորաստեղծ լաբորատորիաների եւ ընկերությունների համար: Այն կխթանի նոր ներդրումների ներգրավումը, սկսնակ ընկերությունների ձեւավորումն ու աշխատատեղերի ստեղծումը:

Կառավարության որոշմամբ, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը ճանաչվել է Վանաձորի տեխնոպարկի գործունեության ծրագրի իրականացման հետ կապված աշխատանքների գլխավոր օպերատոր: