15:24 | 16.01.14 | Նորություններ | 3898

ԱրմենՏել-ն նվազեցնում է շարժական ինտերնետի սակագինը ռոումինգի Beeline սակագնային գոտում

ԱրմենՏել ընկերությունը (ապրանքանիշը Beeline) իջեցնում է ռոումինգում շարժական ինտերնետի սակագինը` Beeline սակագնային գոտում:

Beeline բաժանորդները, ռոումինգում միանալով «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի Beeline սակագնային գոտում ներառված օպերատորների ցանցին, յուրաքանչյուր մեգաբայթ ինտերնետ–տրաֆիկի համար կվճարեն 250 դրամ։

Beeline սակագնային գոտում ներառված են հետեւյալ օպերատորները՝ Beeline (Ռուսաստան), Mobitel (Վրաստան),  KarTel (Ղազախստան), Tacom (Տաջիկստան), Sky Mobile (Ղրղզստան), Unitel (Ուզբեկստան), Kyivstar (Ուկրաինա) եւ Wind (Իտալիա)։

«ԱրմենՏելը շարունակում է աշխատել իր ծառայությունների հարմարավետության եւ մատչելիության բարձրացման ուղղությամբ։ Այժմ, մեր բաժանորդները գտնվելով արձակուրդում ԱՊՀ երկրներում, Վրաստանում կամ Իտալիայում, կարող են օգտվել ռոումինգ շարժական ինտերնետից շահավետ գնով», - նշել է ԱրմենՏել ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Ռոումինգ ծառայությունն ակտիվացնելու համար Beeline կանխավճարային համակարգի բաժանորդները պետք է հավաքեն հետեւյալ հրահանգը #351*0000#։ Հետվճարային համակարգի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդները կարող են միացնել ռոումինգ ծառայությունը ներկայացնելով անձնագիր եւ լրացնելով համապատասխան հայտը Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակներից որեւէ մեկում։

Իրավաբանական անձիք պետք է լրացուցիչ ներկայացնեն լիազորագիր` շարժական կապի կորպորատիվ փաթեթի պատասխանատուի անունից։