12:19 | 16.01.14 | Նորություններ | 1450

Facebook-ի նոր առեւտրային քաղաքականությունը. Վճարիր եւ դարձիր տեսանելի մյուսների համար

Facebook-ի նյուզֆիդի ալգորիթմի վերջին փոփոխությունները բացասաբար են ազդում ոչ միայն էջերի, այլեւ անհատների պրոֆիլներում եղած ինֆորմացիայի տեսանելիության վրա:

Այս մասին ասել է YouTube-ի գիտակրթական ալիքներից Veritasium-ի փորձագետ Դերեկ Մյուլլերը:

«Ձեր ստատուսները, լուսանկարները եւ մնացած ինֆորմացիան հաճախ տեսանելի չեն լինում ձեր ընկերների համար, իսկ նյութերի, լայքերի եւ մեկնաբանությունների նվազումը չի նշանակում, որ ձեր ընկերները հոգնել են կամ այլեւս չեն ցանկանում կարդալ ձեր գրառումները»,- YouTube-ում տարածված տեսանյութում բացատրել է Մյուլլերը:

Նա կարծում է, որ սա բացատրվում է Facebook-ի նյուզֆիդի նոր առեւտրային քաղաքականությամբ, ըստ որի, եթե ունես ասելիք ու ցանկանում ես տարածել այն սոցցանցի միջոցով, այլեւս դա անվճար անելու հնարավորություն չես ունենա: