17:22 | 25.12.13 | Նորություններ | 4209

ԱրմենՏել-ի աշխատակիցներն իրականացրեցին «Նաղաշյան Մանուկների տան» սաների Ամանորյա ցանկությունները

ԱրմենՏել ընկերության (ապրանքանիշը Beeline) աջակցությամբ «Նաղաշյան Մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնում իրականացվեց «Նամակ Ձմեռ պապիկին» միջոցառումը։

Beeline աշխատակիցներն՝ «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի գլխավորությամբ, սեփական միջոցներով երեխաների համար գնեցին այն ամենն, ինչը նրանք խնդրել էին Ձմեռ պապիկից։

«Հաշված օրեր են մնացել ամենալուսավոր, բարի եւ ուրախ տոներին։ Շատ շուտով մենք մեր ընտանիքի եւ բարեկամների հետ միասին կդիմավորենք Ամանորը եւ Սուրբ Ծնունդը։ Այսօր, մեր ընկերության աշխատակիցների շնորհիվ, ավագ սերնդի ուշադրությունը եւ ամենավառ ընտանեկան տոնի ջերմությունը ստացան «Նաղաշյան Մանուկների տան»  երեխաները։ Ուրախ ենք, որ երեխաներին կարող ենք պարգեւել հույս եւ հավատ, մարդկային վերաբեմունք եւ բարություն՝ դարձնելով նրանց կյանքն ավելի լավ»,- նշեց  «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։ 

Սա առաջին բարեգործական ակցիան չէ, որն իրականացվում է ԱրմենՏել ընկերության կողմից «Նաղաշյան Մանուկների տան» սաների համար։  Ընկերության աջակցության շնորհիվ 2012-2013թթ. ընթացքում կենտրոնի սաները օգտվում են Hi-Line ինտերնետից, ինչպես նաեւ իրականացվել են բարեկարգման աշխատանքներ։