18:16 | 18.12.13 | Նորություններ | 1148

Triada-ն ներկայացրել է Shadowmatic խաղի թրեյլերը

Հայկական Triada Studio ընկերության կողմից հիմնադրված Triada Studio Games-ը ներկայացրել է Shadowmatic համակարգչային խաղի թրեյլերը:

Shadowmatic-ը մտածողությունը զարգացնող 3D փազլային խաղ է, որի ընթացքում խաղացողները պետք է գտնեն ստվերներում թաքնված ուրվագծերը: Խաղացողը կենտրոնում պտտում է թվացյալ վերացական եռաչափ առարկաներ` այնպես անելով, որ դրանց ստվերները շրջապատող միջավայրին համապատասխան ծանոթ ուրվագծեր կազմեն:

Triada Studio-ն ավելի քան 20 տարի զբաղվում է համակարգչային անիմացիայով:

Shadowmatic-ն ընկերության առաջին փորձն է միավորել համակարգչային գրաֆիկայի ասպարեզում ընկերության կուտակած հարուստ փորձը փորձնական սեփական 3D- «շարժիչի» հետ: