10:47 | 16.12.13 | Նորություններ | 3817
Նոր Տարվա եւ Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ Orange-ն իր բաժանորդներին առաջարկում է ռոմինգի հատուկ սակագին Եգիպտոսում, Միացյալ Արաբական Էմիրություններում, Հորդանանում, Թաիլանդում, Շրի Լանկայում եւ Հնդկաստանում:
Այս երկրներում դեկտեմբերի 20-ից հունվարի 13-ը ռոմինգից օգտվելիս մուտքային զանգերի համար կգործի 65 դրամ/րոպե հատուկ սակագինը:
Orange Գոտու 21 երկրներում գործում է 250 դրամ/րոպե սակագին մուտքային եւ ելքային զանգերի համար:
Orange Գոտու մեջ են մտնում Ֆրանսիան, Իսպանիան, Շվեյցարիան, Միացյալ Թագավորությունը, Լեհաստանը, Ռումինիան, Սլովակիան, Մոլդովան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, Լիխտենշտեյնը, Իսրայելը, Բելգիան, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Իտալիան, Խորվաթիան, Վրաստանը, Թուրքիան, Ուկրաինան, Լատվիան եւ Չեխիան: