12:17 | 13.12.13 | Նորություններ | 3586
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում վաճառքի եւ սպասարկման նոր գրասենյակի բացման մասին:
Նոր գրասենյակը գտնվում է Րաֆֆու փ. 15/1 հասցեում։ Գրասենյակն աշխատելու է երկուշաբթիից-շաբաթ` ժամը 9:00-ից մինչեւ 18:00-ն առանց ընդմիջման:
««ԱրմենՏել» ընկերությունը շարունակում է ընդլայնել գրասենյակների ցանցը ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում: Դեկտեմբերի 12-ի դրությամբ Հայաստանում գործում է 84 գրասենյակ, որից 28–ը` Երեւանում», - հայտնել են ընկերությունում: