18:33 | 10.12.13 | Նորություններ | 2895

Orange-ը ներկայացրել է նոր առաջարկ «Իրար հետ» փաթեթի համար

Բոլոր նրանք, ովքեր 2013թ. դեկտեմբերի 10-ից մինչեւ 2014թ. հունվարի 15-ը կմիանան Orange-ին եւ ընկերների կամ ընտանիքի անդամների հետ կակտիվացնեն Orange «Իրար հետ» փաթեթ (2-4 անդամներով), ամբողջ տարի իրար հետ կխոսեն անվճար:

Նշված ժամանակահատվածում ակտիվացված 1 000-րդ եւ 10 000-րդ փաթեթների բոլոր անդամները հնարավորություն կստանան փաթեթում ներառված բոլոր մտերիմների հետ մեկնել Փարիզ (ուղեգիրը ներառում է ինքնաթիռի տոմս եւ հյուրանոց), հայտնում է Օրանժ Արմենիան:

Իրար հետ անվճար խոսելու առաջարկը կգործի կանխավճարային ծառայության բոլոր սակագնային պլանների բաժանորդների համար, ովքեր կարող են փաթեթում ներառել նաեւ Դելֆին, Թիթեռ կամ Պանտերա ամսական ծառայություններից օգտվող բաժանորդների: Մինչեւ հունվարի 15-ը  Orange-ին միանալու դեպքում բաժանորդն ամբողջ 2014 տարվա ընթացքում անվճար կխոսի իր Orange «Իրար հետ» փաթեթի անդամների հետ, անգամ եթե ստեղծի այլ փաթեթ կամ միանա այլ փաթեթի:
Orange «Իրար հետ» փաթեթ ստեղծելու կամ նոր անդամ հրավիրելու համար անհրաժեշտ է հավաքել *140#: