09:32 | 04.12.13 | Նորություններ | 1080

    Հեքըթոն[ՅԱՆ] Թռիչք 2013 կկայանա դեկտեմբերի 21-ից 22-ը

    Հեքըթոն[ՅԱՆ] նորարար գաղափարների եւ ծրագրավորման ամենամյա մրցույթը այս տարի կոչվելու է Հեքըթոն[ՅԱՆ] Թռիչք 2013:

    Այն կկայանա դեկտեմբերի 21-ից 22-ը Զվարթնոց միջազգային օդանավակայանի ժամանման սրահում:

    Մրցույթի կազմակերպիչներն են Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, Հանրային լրագրության ակումբը, Զվարթնոց միջազգային օդանավակայանը՝ Մայքրոսոֆթ ընկերության, Քաունթերփարթ ինթերնեշնլի հետ համատեղ:

    Մասնակցության հայտերը կարելի է ներկայացնել apply@mic.am էլ. հասցեին մինչեւ ս.թ. դեկտեմբերի 10-ը:

    Մանրամասների համար կարող եք զանգահարեք 010 545 343 կամ 093 64 00 14 հեռախոսահամարով: