15:40 | 29.11.13 | Նորություններ | 4361

Ամանորին ընդառաջ Ucom ընկերությունը ներկայացնում է նոր փաթեթ եւ հատուկ առաջարկներ

Տոնական փաթեթը ներառում է մինչեւ 12Մբ/վ արագությամբ ինտերնետ, 41 հեռուստատեսային ալիքներ, որոնցից 2-ը` HD որակով, 180 րոպե խոսելաժամանակ դեպի Ucom եւ տեղական ֆիքսված ցանցեր: Փաթեթն արժե 10 500 դրամ:

1 տարով փաթեթին բաժանորդագրվելու դեպքում բաժանորդը կստանա WiFi ակտիվացում` առանց հավելյալ վճարի եւ մեկ ամիս տոնական փաթեթի ծառայություններից կօգտվի անվճար:

Փաթեթին կարելի է միանալ դեկտեմբերի 1-ից մինչեւ 2014թ. հունվարի 13-ը:

Դեկտեմբերի 1-ից մինչեւ հունվարի 13-ը «Երեքը մեկում» Կլասիկ, Ռոք եւ Ջազ փաթեթներին մեկ տարի ժամկետով բաժանորդագրվողները եւս որպես բոնուս  կստանան WiFi ակտիվացում եւ 1 ամիս անվճար ծառայություններից օգտվելու հնարավորություն: